Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Քանի՞ գիրք չենք կարդացել. ՈՒմբերտո Էկո

Քանի՞ գիրք չենք կարդացել. ՈՒմբերտո Էկո
29.03.2023 | 20:27

Թուրինի գրքի ցուցահանդեսի առիթով մտավորականների հարցում է անցկացվել՝ պարզելու, թե նրանք ո՛ր գրքերն ընդհանրապես չեն կարդացել:

Պարզվել է, որ ոմանք Պրուստ չեն կարդացել, մյուսները՝ Արիստոտել, ուրիշները՝ Տոլստոյ և Հյուգո կամ Վիրջինիա Վուլֆ, իսկ Աստվածաշնչի մի ականավոր մասնագետ ծայրից ծայր չի կարդացել Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումարը»:

Ոմանք առանց ափսոսանքի խոստովանում են, որ Ջոյս չեն կարդացել, իսկ իտալական լրագրության նահապետ Ջորջ Բոկան հայտնում է, որ մի քանի էջից հետո թողել է թե՛ իմ «Նախօրեի կղզին» վեպը, թե՛ «Դոն Կիխոտը», և իմ երախտագիտությանը չափ չկա նման չվաստակած համեմատության համար, որին ակամա արժանացել եմ:

Անիմաստ է պնդել, որ գոնե պետք է Սերվանտես կարդալ: Իսկ ինչո՞ւ: Իսկ եթե որևէ ընթերցողի համար շատ ավելի կարևոր են «Հազար ու մի գիշերը» կամ «Կալևալա՞ն»:

Մենք նաև հաշվի չառանք, որ ավելի փորձառու ընթերցողներն իրենց սիրած գրքերը ժամանակի ընթացքում վերընթերցում են, իսկ նրանք, ովքեր չորս անգամ Պրուստ են վերընթերցում, անթիվ ու անհամար օրեր են գողանում այլ գրքերի ընթերցումից:

Եվ ուրեմն, սիրելի ընթերցողներ, կարելի է կրթված լինել թե՛ տասը գիրք, թե՛ տասն անգամ նույն գիրքը կարդալու դեպքում:

Միայն նրանք պիտի անհանգստանան, ովքեր ընդհանրապես գիրք չեն կարդում: Բայց հենց դրա համար էլ վերջիններս երբեք չեն տառապում նման անհանգստությունից:

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11152

Մեկնաբանություններ